ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնության կանխարգելման համար, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է: Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնությունը կանխարգելելու համար:
Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի առջև»,- նշել է նա:
--00—ՅՄ