ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Ապրիլի 30-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել և ելույթ է ունեցել Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի հետ Արաբական տնտեսական համագործակցության ֆորումի 3-րդ հանդիպմանը։
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, խոսելով Կենտրոնական Ասիայի և արաբական երկրների հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, որոնց հետ Ադրբեջանը կապված է պատմամշակութային կապերով, Բայրամովը նշել է, որ ֆորումի շրջանակներում անցկացված քննարկումները նպաստել են տարբեր ոլորտներում համագործակցության կոնկրետ ճանապարհային քարտեզի ձևավորմանը, ներառյալ էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը:
Համաժողովի արդյունքում ընդունվել է Դոհայի հռչակագիրը, ֆորումի մասնակիցները աջակցություն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
--00—ՅՄ