Շոյգուն զրուցել է իրանցի գործընկերոջ հետ, քննարկվել է անվտանգության ոլորտում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Screenshot_9

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Ալի Ահմադիանի հետ և քննարկել անվտանգության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

«ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի հետ, մանրամասն քննարկվել են անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Իրանի միջև հետագա համագործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրությունում։

--00—ՅՄ