ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆիեդդինին։ Այս մասին հայտնում են Al Arabiya-ի աղբյուրները։
Նա սպանված Հասան Նասրալլայի զարմիկն է, 2017 թվականին ընդգրկվել է ԱՄՆ պետդեպի կողմից կազմված ահաբեկիչների ցանկում, ինչպես նաև ամուր սոցիալական կապեր ունի Իրանում։
--00—ՅՄ