ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24 , 24News
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշեց «Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցում» ծրագրի վարկային միջոցների հասանելիության ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբեր 30-ը։
Հիմնավորման մեջ նվում է, որ շինարարական աշխատանքների պայմանագիրը կնքվել է 2023 թվականի ապրիլի 21-ին, իսկ մեկնարկը տրվել է հունիսի 9-ին՝ 34 ամիս տևողությամբ։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թվականի երկրորդ եռամսյակ, իսկ փորձարկումների, թերությունների հայտնաբերման, ավարտական փաստաթղթերի կազմման և ետերաշխիքային գումարների վճարումների համար կպահանջվի ևս մի քանի ամիս։
Առանց վերոնշյալ նամակ-համաձայնագրի ստորագրման հնարավոր չի լինի ապահովել շինարարության ֆինանսավորումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծրագրի շրջանակներում նախատեսված բոլոր վճարումները կատարվում են բացառապես ուղիղ վճարումների մեթոդով ՎՎԲ կողմից, անհրաժեշտ է Ծրագրի վարկային միջոցների հասանելիության ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբեր 30-ը։
--00—ԼՀ