ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Ուկրաինան ստեղծել է «Վինչեստեր» անօդաչու թռչող սարքը՝ ռուսական անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար, սակայն ուկրաինական այս նոր անօդաչուների թիրախներն այժմ ոչ միայն անօդաչու թռչող սարքերն են, այլև ռուս զինվորները։ Այս մասին գրում է Forbes-ի վերլուծաբան Դեյվիդ Էքսը։
Նա վերլուծել է վերջին տեսանյութը, որտեղ երևում է, որ վերոնշյալ ԱԹՍ-ն հետևում և պայթեցնում է ռուսական անօդաչու թռչող սարքերը: Ինչպես նշում է Էքսը, առաքելության ընթացքում օպերատորներից մեկն օգտվել է հնարավորությունից՝ հարձակվելու անօդաչու թռչող սարքի ճանապարհին հանդիպած ռուս զինվորի վրա։
Ինչպես նշում է վերլուծաբանը, դժվար է դատել, թե արդյոք դա վկայում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մարտավարության փոփոխության մասին։
--00—ՅՄ