Իջևանում 15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

photo_2025-01-12_12-03-39

Հունվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկներից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հայր և որդի Դանիել և Կարեն Կլեկչյանները կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն, իսկ հունվարի 9-ին նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ դանակահարվելու հետևանքով անհայտ անձանց կողմից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել «կրծքավանդակի առաջային պատի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա Դանիել Կ․-ն և «ձախ բազկի ստորին երրորդականի միջանցիկ ծակած կտրած վերք» ախտորոշմամբ՝ 40-ամյա Կարեն Կ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառումներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչությունում՝ վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 8-ին ժամը 22։30-ի սահմաններում Իջևան համյանքի Բլբուլյան փողոցի 11-րդ նրբանցքում Կարեն Կ․-ն, վարելով «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան, բախվել է նույն փողոցում կայանված վիճակում գտնվող՝ Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Համլետ Ճ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի վրացական համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո առաջացած վիճաբանության ժամանակ Համլետ Ճ․-ն դանակով հարվածել և վնասվածքներ է հասցրել Կարեն և Դանիել Կ․-երին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ