ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Եմենի Էլ-Բայդա նահանգի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, առնվազն 67 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է SABA գործակալությունը, որը վերահսկվում է Եմենի ապստամբների (հութիներ) շարժման կողմից՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։
Ավելի վաղ Al Jazeera-ն հայտնել էր, որ առնվազն ութ մարդ մահացել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են հութիների կողմից վերահսկվող Էլ-Բայդա նահանգի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Ըստ Al Mashhad-ի, չորս գազալցակայան պայթել է Էզ-Զահեր շրջանի Ալ-Մաջրիշ շրջանում: Վիրավորների թիվը գերազանցել է 70-ը, նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ։
--00—ՅՄ