Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

304758

Վրաստանի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը։

3,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Տյանեթի քաղաքից 34 կմ հեռավորության վրա, ժամը 9:23-ին։

Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։

Ավերածությունների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան:

--00—ՅՄ