Ավելի քան 2 տարվա դադարից հետո կանցկացվի Հայաստանի ծանրամարտի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

ՂՂ

Փետրվարի 7-11-ը Երևանի Օլիմիպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կանցկացվի Հայաստանի ծանրամարտի մեծահասակների կանանց և տղամարդկանց առաջնությունները:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան և ներկայացնում առաջնության ժամանակացույցը:

Նշենք՝ Հայաստանի առաջնություն վերջին անգամ անցկացվել էր 2022 թվականին: Այնուհետև, ԵՕՀՊՄ քոլեջի ծանրամարտի դահլիճի վերանորոգմամբ պայմանավորված՝ Հայաստանի առաջնություններ չեն անցկացվել:
 

--00—ՍՊ