ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին համաձայնել է ի պատիվ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի ներում շնորհել կամ մեղմացնել ավելի քան 3000 դատապարտյալների պատիժը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Այաթոլլահ Խամենեին հավանություն է տվել Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամ-Հոսեյն Մոհսենի Էջեիի խնդրանքին՝ ներում շնորհելու կամ նվազեցնելու պատիժը ընդհանուր, հեղափոխական և ռազմական դատարաններում դատապարտված 3126 անձանց:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ