Երկքաղաքացի վարորդները տուգանվում են Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

գ

Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիություն ունեցող Վրաստանի քաղաքացիները, որոնք վրացական վարորդական իրավունք ունեն՝ տուգանվում են Հայաստանում: Այս խնդրով բազմիցս «Ալիք Մեդիա Վրաստան»-ին դիմում են վիրահայերը:

Խնդրին անդրադարձել է նաև ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: ԱԺ պատգամավորը Facebook-ում նշել է՝ Հայաստանում երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը զանգվածաբար տուգանվում են։ Պատգամավորը գրել է, որ իրեն դիմել են բազմաթիվ ջավախահայեր՝ բարձրաձայնելով իրավիճակը։

Ըստ ՀՀ ԱԺ պատգամավորի՝ շատ ջավախահայեր վերջին տարիներին երկքաղաքացիություն են ստացել, սակայն Հայաստան մուտք են գործում վրացական անձնագրով և վարորդական վկայականով։ ՀՀ պարեկային ծառայությունը նման դեպքերում նրանց տուգանում է՝ գործող օրենսդրության պահանջներից ելնելով։

--00—ՍՊ