ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ՄԱԶԾ «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությանը։
12 ներկայացուցչից բաղկացած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական հանդիպումներ ունենալու նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ տեղական համայնքների հետ կապեր հաստատելու, փորձի փոխանակման, ինչպես նաև փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրման և աջակցության ոլորտում հնարավոր համագործակցության շրջանակը քննարկելու նպատակով։
Հանդիպմանը ներկա էր նաև ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։
Հանդիպման սկզբում մարզի ղեկավարը ողջունեց և շնորհակալություն հայտնեց դեսպանին այցի համար՝ կարևորելով հայ-ֆրանսիական բարեկամական համագործակցությունը։
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին շնորհակալություն հայտնեց հյուընկալության համար՝ ընդգծելով ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և հատկապես Արմավիրի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության աջակցության ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում երկուստեք գույքագրվեցին ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերը, պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում այցելություն կատարել «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամ (CEPFA)՝ տեղում ծանոթանալու հիմնադրամի աշխատանքներին, ծավալած գործունեությանը։
--00—ՍՊ