Քաջարանում կրքերը թեժանում են․ օր 6-րդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

ԳԳ

«Հանրային ռադիո»․ 6-րդ օրն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի աշխատում։ Աշխատակիցները դժգոհ են աշխատավարձերից՝ պահանջելով այն բարձրացնել մինչև 50 տոկոսով։ Հիշեցնենք, որ հանրապետության խոշոր արդյունաբերական այս ընկերությունում ամսական միջին աշխատավարձը 600.000  է։

Հանքագործները կազմակերպել են քվեարկություն, որի արդյունքում 2448 մարդ կողմ է քվեարկել գործադուլի պահանջին։ Սակայն կոմբինատի տնօրինությունն ու արհեստակցական միությունը  հանքագործների քայլը որակում են որպես բողոքի ակցիա, այլ ոչ թե գործադուլ ու այն անօրինական են համարում։


«Հենա ձախից մեր ժողովուրդն ե գալիս, ողջունենք ծափերով»։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն են․ բողոքի ակցիայի 6-րդ օրը նրանք կրկին հավաք են նախաձեռնել ու աշխատողներով շարժվել դեպի կոմբինատի վարչական շենք, ուր աշխատում է ընկերության տնօրինությունը։ Չնայած ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար Էդուարդ Փահլևանյանը փորձում է, միջնորդի դեր ստանձնելով, ընդհանուր հայտարարի բերել կոմբինատի ղեկավարության ու աշխատակիցների մոտեցումները, սակայն արդյունք և լուծում դեռ չկա։

Բողոք բարձրացրած աշխատողները պահանջում են  բարձրացնել աշխատավարձը 50 տոկոսով, իսկ ղեկավարությունը սա անիրատեսական է համարում՝ հիշեցնելով՝ ընթացիկ բարձրացումներ արդեն արվել են։

Էդուարդ Փահլևանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շատ հակիրճ է արձագանքում մոր հարցերին, նախ ուղղում է մամուլում տեղ գտած ձևակերպումները, ասում է՝ սրանք  ոչ թե բանակցություններ են, այլ երկխոսություն։
 

«Բանակցություններ կլինեին այն ժամանակ, երբ դա լիներ օրենքի շրջանակում։ Դուք պատկերացնում եք՝ ուր են տանում այս մի քանի տասնյակ հոգին։ Ընդհանրապես, պատասխանատվություն էլ չունեն, թե 4000 հոգու, 4600 աշխատողի, Քաջարանի, ողջ հանրապետության համար սա ինչ արհավիրք է»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 
 

--00—ՍՊ