Արամ Ա Հայրապետը Ռայի պատրիարքի հետ քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

դ
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ռայի պատրիարքին, հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․ 
 
Այսօր երեկոյեան, Չորեքշաբթի, 5 Փետրուար 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց մարոնիթ եկեղեցւոյ պետ Ն.Ա. Ռայի Պատրիարքը, ընկերակցութեամբ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Փոլ Սայյահ արքեպիսկոպոսին։ Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին միաբան հայրեր։
 
Պատրիարք հայրը, առաջին հերթին, Նորին Սրբութեան իր ցաւակցութիւնը յայտնեց Տ. Անանիա ծայրագոյն վարդապետ Գուճանեանի դժբախտ պատահարին առիթով։ Ապա երկու հոգեւոր պետերուն միջեւ խորհրդակցութիւնը կեդրոնացաւ Լիբանանի Հանրապետութեան նոր կառավարութեան կազմութեան առնչուած հարցերու վրայ։

 

--00—ՍՊ