Հայաստանը Թեհրանում գյուղատնտեսության հարցերով նիստ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Ս
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գյուղատնտեսության (Ջիհադ) նախարար Ղոլամռեզա Նուրիին: 
 
Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ և ԻԻՀ միջև գործող գյուղատնտեսության հարցերով համատեղ կոմիտեի շրջանակում այգեգործության, մշակաբույսերի, անասնաբուծության, անասնաբուժության ոլորտներում երկկողմ համագործակցային ծրագրերին և հնարավոր նոր ձևաչափերին:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Թեհրանում անցկացնել գյուղատնտեսության հարցերով կոմիտեի երրորդ նիստը:

 

--00—ՍՊ