ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Ադրբեջանը Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան` Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ։ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով Ռուսաստանին է ներկայացրել AZAL-ի խոցված ինքնաթիռի հետ կապված պայմաններն ու պահանջները:
Ադրբեջանն ինքնաթիռի վթարի հարցում մեղադրում է Ռուսաստանին՝ պահանջելով պատժել մեղավորներին և փոխհատուցում տրամադրել տուժածներին և նրանց հարազատներին։
«Չնայած այս փաստերին՝ ռուս պաշտոնատար անձինք, փորձագետները և ԶԼՄ-ները շարունակում են հերքել իրենց առնչությունը միջադեպին և փորձում են մեղքը բարդել անձնակազմի վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հարցի շուրջ, այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում։
--00—ՍՊ