ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Բաքվի բարբարոսական վարչախմբի և Ռուսաստանի միջև «օդանավային հակամարտությունը» շարունակվում է։
Այս վարչախմբի ամենահայտնի քարոզչամիջոցներից «Թուրան» գործակալությունը տեղեկատվություն է տարածել, որ անձամբ Բաքվի բռնապետի ինքնաթիռը Ռուսաստանի օդային տարածքում անցյալ տարեվերջին ենթարկվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության և հաշվի առնելով բարձր ռիսկայինությունը ստիպված է եղել վերադառնալ արհեստածին Ադրբեջան։
Մեր տարածաշրջանը հարափոփոխ վիճակում է, երբ ամեն ինչ գրեթե ամենօրյա ռեժիմով զարգանում, փոփոխվում և շրջադարձերի է ենթարկվում։
Այս առումով ամենևին էլ բացառություն չեն ռուս-ադրբեջանական հարաբերությունները որոնցում առկա խութերն ու, մեղմ ասած, տարաձայնությունները արդեն իսկ զգալիորեն տեսանելի են դառնում»։
--00—ՍՊ