Ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենաները ճակատ ճակատի են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

աա

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին, սակայն դեռևս չշահագործվող հատվածում ճակատ ճակատի բախվել են «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։  

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

--00—ՍՊ