ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Աղոթում ենք հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախկին սենատոր և Կանզասի նախկին նահանգապետ, 2018-2021 թվականներին Միջազգային կրոնական ազատության հարցերով Միացյալ Նահանգների դեսպան Սեմ Բրաունբեքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովում ունեցած ելույթից հետո։
Նա նաև կարևորել է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանման հարցը։
--00—ՍՊ