ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատում վերջին օրերին աշխատավարձների դրույքաչափերի վերաբերյալ տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին Կոմբինատի ղեկավարությունը հրապարակեց որոշ հիմնական հաստիքների ամսական դրույքաչափերը։ Դրանից հետո ակցիայի մասնակիցները իրենց ելույթներում նշեցին, որ իրենց իրական աշխատավարձները ավելի ցածր են քան Կոմբինատի ղեկավարության կողմից ներկայացված դրույքաչափերը, քանզի դրանք ներկայացված են հարկերով հանդերձ։
Այս ամենի ֆոնին «Մարզկենտրոն Կապան» ֆեյսբուքյան փակ խմբում մի օգտատեր, ով գերադասել է մնալ անանուն, հրապարակել է ԶՊՄԿ հերթափոխի փականագործի աշխատավարձի քաղվածքը՝ համաձայն որի տվյալ հաստիքի ամսական աշխատավարձը հարկերով հանդերձ կազմել է 405 հազար 722 դրամ 50 լումա, իսկ հարկերը հանած՝ 294 հազար 734 դրամ 70 լումա։
Ըստ այդմ օգտատերը բողոքել է աշխատավարձի ցածր դրույքաչափից։ Այս գրառման շուրջ պարզաբանման համար InfoPort.am-ը դիմեց ԶՊՄԿ։
Աղբյուրի հարցմանն ի պատասխան Կոմբինատից մեզ տրամադրեցին նույն արտադրամասի նույն հաստիքի աշխատավարձի 2024 թվականի դրույքաչափերը՝ ըստ ամիսների, ինչպես նաև այդ աշխատավարձների տարեկան հանրագումարը։
Ըստ փաստաթղթի տվյալ հաստիքի տարեկան աշխատավարձը՝ հարկերը և արհմիության վճարը հանած կազմել է 4 մլն 326 հազար 103 դրամ 9 լումա։ Մոտավոր միջինացված հաշվարկը ցույց է տալիս, որ 2024 թվականին տվյալ հաստիքի միջին ամսական աշխատավարձը կազմել է 360 հազար 508 դրամ 583 լումա։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ