ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը երկու բարեկիրթ մարդկանց զրույց էր, ինչը զարմացրել է արևմտյան շատ երկրների ղեկավարների։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմուտքում շատերը, սկսած Եվրամիության ղեկավարներից, ապշեցին, երբ նորմալ խոսակցություն տեղի ունեցավ երկու դաստիարակված, քաղաքավարի մարդկանց միջև. մարդկանց, ովքեր չեն մոռանում տարաձայնությունները, իսկ դրանք շատ են, քիչ չեն, բայց ովքեր նաև հիանալի հասկանում են, որ քաղաքականությունը նստել, խոսելն ու հատման կետեր գտնելն է»,- ասել է Լավրովը։
--00—ՅՄ