ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Ռուսաստանն ԱՄՆ-ին գլխավոր գործընկեր է համարում Ուկրաինայի հարցով բանակցություններում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Պուտինն ու Թրամփը երեկ չեն քննարկել Զելենսկիի իրավական կարգավիճակը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղաը ընդգծել է, որ Ուկրաինան այս կամ այն կերպ անպայման կմասնակցի կարգավորման բանակցություններին, բայց կլինի նաև ռուս-ամերիկյան երկկողմ քննարկում։
--00—ՍՊ