ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-13-ն Ուկրաինայի մայրաքաղաքում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին:
Բյուրոյի նիստի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում պատերազմի հետևանքով վերջին տարիներին ծառացած հումանիտար խնդիրները, անհետ կորածների, ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը:
ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Սարգիս Խանդանյանը հանդիպումներ է ունեցել նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին, առաջին փոխնախագահ Օլեկսանդր Կորնիենկոյի, ԵԱՀԿ ԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է, թե ինչպիսի դեր կարող է խաղալ խորհրդարանական վեհաժողովը հակամարտության կարգավորման և խաղաղ բանակցությունների հարցում:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին և արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարիանա Բետսային, որոնք ներկայացրել են Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումները պատերազմի դադարեցման և հնարավոր խաղաղության բանակցությունների վերաբերյալ:
ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամներն այցելել են նաև Մոշչուն (Բուչա)` ծանոթանալու պատերազմի հետևանքների հետ և հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:
--00--ԱՀ