ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Գյումրու նախկին քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․
«Վարչապետի խոսնակին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ընտրապայքարը լարելու կամ ինչպես ինքն է ասում՝ թեժացնելու փորձերից, ինչպես նաև «հնացած», մերկապարանոց մեղադրանքներից և որակումներից, ինչքան էլ, որ մենք այս փուլում զրպարտանքի համար դատարան դիմելու ժամանակ չունենք։ Մենք հասկանում ենք, որ Ձեր միսիան Գյումրու խաղաղ ընտրական միջավայրը պոպուլիստական նախկին-ներկա, սրա արբանյակ, նրա արբանյակ, կրիմինալ կամ թալանչի կեղծ թեզերով կրկին թունավորելն է և ժողովրդին իբրև միակ «հրեշտակ» կամ «փրկիչ» ներկայանալը։
Դուք մի բան միայն չեք հաշվարկել . սա Գյումրին է, և այստեղ մարդիկ գործով են գնահատվում հիմար ճառերի փոխարեն։ Կրկին խորհուրդ կտայինք վարչապետի խոսնակի պաշտոնն օգտագործել հանուն հայրենի քաղաքի բարօրության, ոչ թե պառակտիչ և սին թեզերով այն թունավորելու։ Վարդան Ղուկասյանի գրասենյակ»։
«Մի հատ աղջիկ կա, Նազելի Բաղդասարյան է, ինչ է․ քնում, զարթնում, իմ անունն է տալիս։ Հիմա էս աղջիկը, երբ քնից զարթնի, բացի Վարդան Ղուկասյանից, ուրիշ բան չգիտի»,- տեսանյութում նշել է Ղուկասյանը։

--00—ՍՊ