Անթասիբ ազգ ենք, համաձայնվում ենք Մեղրիի ճանապարհը տալ թուրքին, միայն թե լավ ապրենք. Խաչիկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News 

Լաթաքիա'ն նայեք, քաղաքակիրթ աշխարհի աչքերի առջև երեք օրում տասը հազար մարդ են մորթում, երեխաներ են սպանում, իսկ Եվրոպան տեռորիստին հրավիրում է կոնֆերանսի։ Հայաստանը եթե գրավեն, ձայն կհանե՞ն, հանգիստ նայում են, թե մարդկանց ոնց են մորթում։ Հինգերեսանի ԵՄ, ԱՄՆ դիվանագետները գիտեն, որ Թուրքիան Օսմանյան նոր կայսրություն է ստեղծում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։  

Խոսելով վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի և Ռուբեն Ռուբինյանի կողմից թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցների մասին, քաղաքագետը նկատեց, որ հնարավոր է` «Մեղրիի միջանցքի» վերաբերյալ որոշում է կայացվել, Վաշինգտոնում, Մոսկվայում այդ մասին արդեն խոսում են։  

«Հայաստանի նշաձողն են իջեցնում, ինչ է, թե՝ թուրքերի հետ լավ ապրեն։ Համաձայն են միջանցքը տալ թուրքին, բայց ոչ ՌԴ-ին, իրենց արևմտյան տերերը առաջադրանք են տվել, որ միջանցքը վերահսկի Թուրքիան։ Մինչև զարթնենք՝ ուշ կլինի, հետո Լիբանանում, Գլենդելում, Կրասնոդարում մեմուարներ ենք գրելու դաշնակցականների նման, թե ինչու հավատացինք հեքիաթների, Հայաստանը կորցրեցինք»,- հավելեց նա։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ