ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը՝ այն համարելով կարևոր քայլ տարածաշրջանային, եվրոպական և գլոբալ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
«Չեռնոգորիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը: Սա մեծ ներդրում է տարածաշրջանի կայունության և եվրոպական ու համաշխարհային անվտանգության գործում։ Չեռնոգորիան հույս ունի ամրապնդել գործընկերային հարաբերությունները երկու բարեկամ երկրների հետ և սերտ համագործակցել նրանց հետ՝ խաղաղության, անվտանգության, կայունության և տնտեսական բարգավաճման նպատակներին հասնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝նշվում է նախարարության X-ի միկրոբլոգում։