ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ծանոթացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին` Կուրսկի մարզում խնայել ուկրաինական զորքին։ Այս կոչն իրականացնելու համար Կիևը պետք է հրաման տա, որ իր զինվորականները գերի հանձնվեն, հայտարարել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ Կուրսկի մարզում զենքը վայր դնելու դեպքում ուկրաինական զորքերի հանդեպ արժանապատիվ վերաբերմունքը երաշխավորվում է։
--00—ՍՊ