«Եթե Կուրսկում գտնվող ուկրաինական զորքերը հրաժարվեն զենքերը վայր դնել, անխնա կոչնչացվեն»․ Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ՇՇ
Եթե Կուրսկում գտնվող ուկրաինական զորքերը հրաժարվեն զենքերը վայր դնել, անխնա կոչնչացվեն։ Նման հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ 

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդևը նշել է, որ Կիևի ռեժիմը դեռ շանս ունի փրկելու մարդկանց, առաջիկա ժամերը ցույց կտան, թե ինչ են նրանք ընտրել: Նա մարդասիրական մոտեցում է անվանել Ուկրաինայի զինված ուժերի զինվորների կյանքը երաշխավորելու Ռուսաստանի առաջարկը։ 

--00—ՍՊ