Երևանի բուսաբանական այգում կաղնիներ են հատվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

gg

Ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանը ահազանգում է.

«Ծանոթացեք՝ Երևանի բուսաբանական այգին է։

Վերջերս մի քանի տեղից լսեցի, որ այգում կանաչ ծառեր եմ հատվում, ուղեղիս մեջ չէր տեղավորվում, որ բուսաբանական այգում նման բան հնարավաոր է ու սկզբից ուշադրություն չէի դարձնում։

Բայց այսօր որոշեցի անձամբ գնալ ու իմ աչքով տեսնել ու ցավոք, տեսա այն ամենն՝ ինչ դուք հիմա տեսնում եք այս լուսանկարներում։

Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ (ըստ ականատեսների պատմածի վերջին մի քանի ամիսներին)։

Եթե ինչ որ մեկը կասի, որ այդ ծառերը չորացած էին, կասեք որ «ՍՏՈՒՄ Է», քանի որ՝

1. Բոլոր հատված ծառերի կողքերում կար թափված մեծ քանակի թարմ կաղին և կաղնու տերևներ՝ ինչը փաստում է, որ ծառերը չորացած չէին։
2. Բոլոր հատված ծառերի բների կողքից կան նոր ծլած կանաչ շիվեր։
3. Տարածքում կային իրոք չորացած այլ ծառեր (ոչ կաղնի) որոնք հատված չէին, փոխարենը հատված էին միայն կաղնու ծառեր։
4. Կաղնու ծառի փայտանյութն այսօր շուկայում ամենաարժեքավորն է (դուբից պառկետը վկա) ու հատված մեկ ծառի փայտանյութի շուկայական արժեքը կարող հասնել մի քանի միլիոն դրամի։
5. Google-ի արբանյակային լուսանկարներում պարզ երևում է, որ այդ հատվածում բոլոր ծառերը կանաչ էին։

Սա ոճրագործություն է բուսաբանական այգու, բնության և Երևանի հանդեպ։

Երեկոյան կհրապարակեմ տեսանյութ՝ ավելո մանրամասնցույց տալով տեղի ունեցածը։

Բոլոր հետաքրքրված լրագրողներին պատրաստ եմ ուղեկցել և ցույց տալ այս սպանդը»։

 


 
--00—ՍՊ