ՔՊ-ից մարդիկ կգնան Բաքու դեսպան, միայն իրենց կյանքում է բան փոխվելու, եթե պայմանագիրը կնքվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News 

Անմտություն է, որևէ ակնկալիք ունենալ, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի, հեքիաթներ են, որոնք ևս 30 տարի շարունակվելու են, ինչպես նախկինում: Տեսանելի ապագայում հայ - ադրբեջանական խնդիրը չի կարգավորվի: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:  

«Այդ պայմանագրից միայն վերնագիրն է գնալու, կարևոր հարցերը՝ ճանապարհների ապաշրջափակում, սահմանազատում, գերիների հարց, հանվել են, այն մեր երկրի համար ոչինչ չի փոխելու: Միայն ՔՊ-ի կյանքում է բան փոխվելու, ՔՊ-ից մարդիկ կգնան Բաքվում դեսպան»,-ընդգծեց բանախոսը:
Խոսելով ՏԻՄ ընտրություններից և իրենց քաղաքական ուժի մասնակցությունից, Առաքելյանը նշեց, որ գյումրեցիները լուսնից չեն իջել, լավ հասկանում են՝ ինչ է կատարվում, ինչքան էլ իշխանությունը զարմացնի նոր ճանապարհի կառուցմամբ:  

Նրա համոզմամբ, իշխանությունը հաղթելու հնարավորություն չի ունենա, եթե ընդդիմությունը համախմբվի և գյումրեցիները մասնակցեն ընտրություններին:

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ