Հուսով եմ՝ հայերն ապագայում ավելի շատ հնարավորություններ կունենան․ Կվարացխելիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Untitled-36

Հայաստանի հավաքականի դեմ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակում պատասխան խաղից առաջ, մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանություն է տվել Վրաստանի ազգային ընտրանու առաջատար Խվիչա Կվարացխելիան.

«ՊՍԺ-ում ես իսկապես երջանիկ եմ: Այնտեղ, որտեղ քեզ հարգանքով են վերաբերվում, անկասկած երջանիկ կլինես: Այդպես է նաև Վրաստանի հավաքականում:

Մխիթարյանի հետ հավաքականի մասին չենք խոսել: Դիտում էի Հայաստանի հավաքականի խաղերը: Նրանք լավ են խաղում, զարգանում են, և հուսով եմ, որ ապագայում ավելի շատ հնարավորություններ կունենան:

Այդ պատմական խաղից հետո առաջին անգամ խաղալու ենք «Դինամո Արենայում»: Այստեղ շատ դրական հույզեր ենք ունեցել, և ուրախ ենք, որ վերադառնում ենք:

ՊՍԺ-ն շատ բան է տվել ինձ: Նրանք օգնում են ինձ ավելի շատ աշխատելու համար: Լուիս Էնրիկեի հետ աշխատելը հետաքրքիր է: Թիմում լավ տրամադրություն է: Այս ամենը ինձ նաև հավաքականում է օգնում:

Ես և Միկաուտաձեն միմյանց հետ չենք մրցում, կարևորն այն է, որ միասին շատ գոլեր խփենք հավաքականի համար:

Շնորհակալ եմ Իտալիային, այնտեղ ինձ ջերմ ընդունեցին, և երեք լավ տարի անցկացրեցի: Վրացական ֆուտբոլում ամեն ինչ լավ է ընթանում, շատ երեխաներ ցանկանում են ֆուտբոլիստ դառնալ, և շատ տաղանդներ կհայտնվեն: Հնարավոր է, հիմա, օրինակ, Արգենտինան մեզնից առաջ լինի, բայց մենք լեգենդար ֆուտբոլիստներ ունեցել ենք և կրկին կունենանք:

Իմ եղբայրը կարող է մեծ ֆուտբոլ խաղալ, ամեն ինչ նրանից է կախված»:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ