ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին քիչ առաջ ազատ արձակեցին 6-րդ վարչության շենքից:
«Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ, օրինական էլ չունեմ: Օրինական որսորդական հրացան ունեմ, դրանով դժվար ման գամ փողոցում», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ տեղյա՞կ է, թե ում պահանջով են իրեն բերման ենթարկել, Մալյանը պատասխանեց.
«Տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ Լարիսա Մինասյանը երեկ կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ և պահանջել, որ նույնիսկ ապօրինի միջոցներով կանխեն մեր գործունեությունը»: