ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
Թուրքական Hurriyet պարբերականը սխալմամբ «ամուսնացրել է» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն դերասանուհի և երգչուհի Վերա Բրեժնևայի հետ։ Այս մասին գրել է РИА Новости-ն։
Պարբերականն Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի` կորոնավիրուսով վարակվելու մասին հոդվածում տեղադրել է «Լավագույն ութ ժամադրություն» ֆիլմի պաստառը, որտեղ Վլադիմիր Զելենսկին Վերա Բրեժնևայի հետ է, ով ֆիլմումյ խաղում էր նրա կնոջ դերը։
Տեքստը տեղադրվել է կայքի պաշտոնական էջում՝ հունիսի 17-ին, որում ավելի ուշ փոխել են նկարը պարբերականի և՛ առցանց, և՛ տպագիր տարբերակում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զելենսկու կինը՝ Ելենան կորոնավիրուսով է վարակվել։ Նա հոսպիտալացվել է։
--0—ՄՀ