ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեսաուղերձ է հղել մասնագիտական տոնի կապակցությամբ:
«Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ:
Փրկարարը հերոս է և վերջ...
Հարգելի հայրենակիցնե՛ր, շնորհավորելով բոլորիս ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ, ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԻՆ համակարգի յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, փրկարար է:
Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար...
Խիղճ և խաղաղություն բոլորիս...»,-ասել է ԱԻ նախարարը:
--00—ԼՄ