ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում մի կին տվել է հաղորդում, որ երկու ժամ առաջ, առևտրի կենտրոնի բացօթյա ավտոկայանատեղիում, Արմեն ներկայացած մեկն իրենից վերցրել է ոսկյա զարդեր` գնելու պատրվակով, ապա օգտվելով իր անուշադրությունից` հեռացել է:
Կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և Շենգավիթի քրեական հետախույզներն անցել են գործի: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք պարզել են Արմենի ինքնությունը, և սեպտեմբերի 15-ին Վարդաշենի 12-րդ փողոցի իր տան մոտից բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդին:
Նա խոստովանել է արարքը և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ:
--00—ԼՄ