ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Իմ առավոտվա հայտարարությունից հետո անդադար նամակներ եմ ստանում աղջիկներից, ովքեր ուզում են զենք վերցնեն ու գնան սահմանը պահեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Չեմ զարմանում քանի որ առյուծի էգն ու որձը չի լինում։ Մեր քույրերը պատիվ ունեն և դա է մեր գոյության երաշխիքը։ Սիրելիներս դիմեք այս հայուհուն նաև Նարե Խլղաթյանին։
Զանգահարեք այս համարներով 055505114, 093792787»,- գրել է նա։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ