ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է բրիտանական The Sun պարբերականի հրապարակումը, որի հեղինակը պնդում էր` իբր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հրաժարական տալ առողջական խնդիրների պատճառով:
Հարցին` արդյո՞ք ՌԴ նախագահը մտադիր է հրաժարական տալ առողջական խնդիրների պատճառով, Պեսկովը պատասխանել է.
«Ոչ: Նրա առողջական վիճակը փայլուն է»:
Ընդհանուր առմամբ մեկնաբանելով բրիտանական պարբերականի հրապարակումը` Պեսկովը հայտարարել է.
«Այստեղ առանձնապես մեկնաբանելու բան էլ չկա: Դա կատարյալ անհեթեթություն է: Նախագահն առողջական որևէ խնդիր չունի»:
--00--ԱԹ