ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Փետրվարի 16-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Տաշիրի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի, Թումանյանի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Թալինի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում: Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։
Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։
--00--ԱԹ