Դուք ամրապնդեցիք իմ վստահությունը, միասին կարող ենք վերականգնել երկիրը. Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

նկար

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կարծիո հայտնելով, որ իրեն հավատ ներշնչած մարդկանց հետ միասին կարող են վերականգնել երկիրը։

«Նախորդ 3-4 ամիսներն ինձ համար առաջին հերթին հատկանշական էին բազմաթիվ հանդիպումներով մարդկանց հետ՝ զինակիցների, քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագիտական հանրույթի, երիտասարդության, լրագրողների, բժիշկների, մշակույթի գործիչների, սփյուռքի մեր հայրենակիցների հետ։

Հանդիպել ենք տարբեր առիթներով՝ գործով կամ ինչ-որ հանգամանքների բերումով, գրասենյակում, դատարանի մոտ, նույնիսկ երևանյան փողոցներում, Ծաղկաձորում, ինքնաթիռում։ Զրուցել ենք քաղաքականությունից, ղարաբաղյան պատերազմից, անցյալից, բայց առավելագույնը՝ Հայաստանի ապագայի մասին։

Դո՛ւք, պարզապես իրենց հայերնիքը սիրող մարդի՛կ, ամրապնդեցիք իմ վստահությունն առ այն, որ մենք միասին կարող ենք բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը։

Շնորհակալ եմ ձեզ»,- նշված է 2-րդ նախագահի գրառման մեջ:

--00—ԼՄ