ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս, 10 տանկ խոցած Էդգար Մարկոսյանին Էդգար Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էսօր ինձ զանգում են ՀՀ առողջապահության նախարարությունից ու ասում են՝ Դուք վիրահատության համար պետպատվերի իրավունք չունեք, 2-րդ՝ արդեն վիրահատվել եք, «էլ ի՞նչ եք ուզում»: Ուրեմն, կրկին ասեմ շնորհակալ եմ բժիշկ Արման Պարգևի Հակոբյանին և Տաթևիկ Փիլթակյանին ու ողջ Նաիրի բ/կ-ի անձնակազմին` ինձ անհարմարություն չպատճառելու համար։
Հա ու նշեմ. ես իրանց ասած «փաստաթղթայինն» էլ ունեմ, որ վնասվածքը ստացել եմ ծառայության (պատերազմի) ընթացքում։ Ուղղակի նախարարության էդ «աշխատակցի» անունը չիմացա, բայց շատ կուզենայի գտնել իրան»:
--00--ԱԹ