ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 9, 24News
«Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակում են գործել Աֆղանստանի երկրորդ ամենախոշոր քաղաքի՝ Քանդահարի վրա: Այն, համաձայն 2016 թ. մարդահամարի արդյունքների, ունի 614 հազար բնակիչ: Այս մասին հայտնում է Rbc-ն: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ թալիբները գրավել են երկու ֆորպոստ:
Ոստիկանությունից հայտնել են, որ զինյալներին չեզոքացնելու համար քաղաք են բերվել լրացուցիչ ուժեր:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն եւ դրա դաշնակիցները զորքերը դուրս բերեցին Աֆղանստանից, թալիբները զանգվածային հարձակումներ սկսեցին: Ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ է անցել Աֆղանստանի տարածքների մեծ մասը, այդ թվում՝ Ուզբեկստանի ու Տաջիկստանի սահմանային հատվածները:
--00--ԱԹ