ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
«Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել Է, որ Աֆղանստանում նոր կառավարության ձեւավորման առնչությամբ որոշում ընդունելու գործընթացն ավարտվել Է, մնացել են տեխնիկական պահերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կառավարության ձեւավորման առնչությամբ որոշում ընդունելու գործընթացն ավարտվել Է, մնացել Է միայն տեխնիկական մասը»,-հայտարարել Է Մուջահիդը՝ հանդես գալով մամուլի ասուլիսի ընթացքում:
Սեպտեմբերի 6-ին նա հայտարարել Է, որ Աֆղանստանի նոր կառավարությունը կհայտարարվի մի քանի օր հետո, նշելով, որ ստույգ ամսաթիվը դեռ չի կարող հայտնել: Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:
Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:
Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարեցին պատերազմի ավարտվելու մասին:
Իրենց կողմից տեղի դիմադրության ուժերը՝ Ահմադ Մասուդի ղեկավարությամբ, հերքել են Փանջշերի անկման մասին հաղորդագրությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
--0--ԿԿ