ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Հուլիսի 27-ին Բաքվում տեղի է ունենալու Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների առաջին հանդիպումը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Նախքան այդ տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպմանն Ալիևը համոզմունք է հայտնել, որ Շենթոփի այցը կամրապնդի Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները: Ալիևը կարևորել է նաև թուրքական պատվիրակության Շուշի կատարելիք այցը՝ հավելելով, որ հունիսին երկու երկրների միջև ստորագրված «Շուշիի հռչակագիրը» երկկողմ հարաբերություններն էլ բարձր մակարդակի է հասցրել:
Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը Շուշի կայցելի հուլիսի 29-ին:
Ռեպորտաժում նշվել է, որ Բաքվում սպասվող խորհրդարանի նախագահների մակարդակով եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրվելու է «Բաքվի հռչակագիրը»: Հռչակագրի բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվել:
--00--ԱԹ