ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խումբը Մոսկվայում վերսկսել է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News 

խումբ

ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խումբը Մոսկվայում վերսկսել է իր աշխատանքը: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարությունը:

«Ադրբեջանի վարչապետի տեղակալ Շահին Մուստաֆաևը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:

Օգոստոսի 17-ին Մոսկվայում տեղի ունեցած նիստի ժամանակ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցման վերականգնման հեռանկարները, ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2021 թ. հունվարի 11-ի համատեղ հայտարարության շրջանակներում անցկացվող աշխատանքների հետագա ընթացքը»,- հայտնում են ՌԴ կառավարությունից:

Հիշեցնենք, հունիսի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում: Նա նշել էր՝ աշխատանքներն ընդհատվել են հայ–ադրբեջանական սահմանին սկսված լարվածությունից հետո, ապա ընդգծել՝ սահմանին տիրող լարվածության ֆոնին այդ աշխատանքները չեն կարող արդյունավետ լինել:

--00--ԱԹ