ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Հերոս տղերքի ծնողները հայտարարություններով, գրառումներով կոչ արեցին այդ գունագեղ միջոցառումը, հրավառությունը չեղարկել, ինչ-ինչ բաներ վերանայվեցին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայր և «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Որևէ մեկը չի ասում, որ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի։ Խնդիրն այն է, որ գունագեղ շոուներով, մեծածավալ միջոցառումներով, երբ ծախսել են 2 միլիոն դոլար, պատերազմի առաջին տարելիցին շիրիմները դեռ թարմ են, ունենք գերիներ, հարյուրավոր անհետ կորածներ, այս իրավիճակում մեծածավալ շոու կազմակերպելն անընդունելի է»,- ասաց Նազարյանը։
Նա նշեց նաև, որ եթե չէին գնահատում առկա իրողությունները պետք է խորհրդակցեին զոհվածների, գերների ծնողների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՄՀ