ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ընդունված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Ավելի վաղ հանդիպման մասին հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը:
--00—ԼՄ