ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ից ծանուցում է ստացել Ղազախստան ուժեր ուղարկելու մասին և ընդգծել, որ զինվորականները պետք է հարգեն մարդու իրավունքները, այդ թվում՝ ապահովելով խաղաղ ցույցերի հնարավորությունը։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Այսօր առավոտյան մենք ծանուցում ենք ստացել ՀԱՊԿ-ից, որ կազմակերպությունը զորքեր է ուղարկում Ղազախստան գործող երկկողմ համաձայնագրերի շրջանակներում։ Մեզ համար կարևոր է, որ ուժայինները հավատարիմ մնան մարդու իրավունքների չափանիշներին և զսպվածություն ցուցաբերեն և պաշտպանեն ժողովրդի խաղաղ ցույցերի իրավունքը»,- հայտարարել է նա։
--00--ԱՀ