ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորախմբի հրամանատարի փոփոխության հանդիսավոր արարողությանը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունից:
Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ալեքսան Մուշեղյանը։
--00--ՍԳ