ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Մարտի 20-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Կատարվել է 1709 թեստավորում, առողջացել՝ 80 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 307 դեպք, որոնցից 409 357-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2 686 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 595 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 668 է.
Ընդհանուր կատարվել է 2 950 838 թեստավորում։